Life.panorama.am-ը գրում է.
Հայտնի է, որ մրգերի և բանջարեղենների հյութերը դիետաների անբաժանելի մասն են կազմում: Դրանք ծանրություն չեն ստամոքսի համար, պարունակում են զանազան վիտամիններ և միներալներ: Սակայն կան հյութեր, որոնք հատկապես օգտակար են տղամարդկանց համար:
Այսպես, նռան հյութը հարուստ է А, B1, B2, B6, C վիտամիններով և այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են երկաթը, կալիումը, մագնեզիումը և ֆոսֆորը: Իր հակաօքսիդանտների կոնցենտրացիայով նռան հյութը շրջանցում է նաև կարմիր գինուն: Այն լավացնում է արյան շրջանառությունը, թուլացնում է արյան անոթները` դրական ազդելով պոտենցիայի վրա, մասնավորապես էրեկցիայի:
Դդումի հյութը հարուստ է ցինկով, որը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը: Բացի այդ, օգտակար է որպես շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման միջոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



