Միշտ զզվել եմ անհայրենիք մարդկանցից և վախեցել, երբ անհայրենիք մարդը հասել է քաղաքական բարձունքի:
Երբ ասում ենք, որ ամեն մեկը չէ, որ կարող է նախագահ դառնալ, մեզ քննադատում էին կողմնակալության մեջ, բայց Յանուկովիչն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք: Յանուկովիչի վախճանը դաս է բոլոր նրանց համար, ովքեր շատ փող ունեն ու իրենց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է և իրենք կարող են պետություն և ժողովուրդ առաջնորդել:
Ավելի լավ է Քադաֆիի նման մեռնել սեփական հայրենիքում, կամ Մուբարաքի նման բանտարկվել սեփական հայրենիքում, քան Յանուկովիչի նման երկիրը ծանր իրավիճակում թողնել ու փախնել երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել