Lragir.am-ը գրում է.

Իսլանդիայի կառավարությունը վերջնականապես հրաժարվել է Եվրամիությանը միանալու ծրագրերից: Հրաժարվելուն կողմ է արտահայտվել կառավարության անդամների մեծամասնությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որոշվել է նաև հրաժարվել հանրաքվե անցկացնելուց:

Այս որոշումն անսպասելի չէր: Իսլանդիայի և Եվրամիության միջև բանակցությունները սառեցվել են մեկ տարի առաջ: Մոտ մեկ տարի առաջ իշխանության եկած աջ կենտրոնամետ կառավարությունը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանն անդամակցելուն:

Սոցհարցումները ցույց են տվել, որ Իսլանդիայի բնակչության 60%-ը դեմ է Եվրամիությանն անդամակցելուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել