Lurer.com-ը գրում է.

Փետրվարի 22-ի դրությամբ, Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` մասսայական անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 600 մարդ:

Ակտիվիստները պաշտպանում են Գերագույն ռադայի և նախարարների կաբինետների շենքը` փորձելով խոչընդոտել սադրիչների մուտքը:

Շարունակվում է նաև հուշարձանների ոչնչացման գործընթացը: Այս անգամ բարբարոսների զոհ են դարձել Վլադիմիր Լենինի հուշարձանները Դնեպրոպետրովսկում և Չեռնիգովում:

Կիևում այրվել է «Ուկրաինական ընտրություն» շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուհի ամառանոցը: Ներկա պահին հայտնի չէ, թե որն է կատարվածի պատճառը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ ճգնաժամի կարգավորումն Ուկրաինայում ճանապարհ կհարթի երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: «Ծայրահեղ կարևոր է համաձայնություն կնքել իրավիճակի խաղաղ կարգավորման համար»,-հայտարարության մեջ ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Յուլյա Տիմոշենկոյի իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտնել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետին ազատ կարձակեն մոտակա ժամանակներում: Նա հայտարարել է այն մասին, որ Տիմոշենկոն մեղադրվում է այն հոդվածներում, որոնք քրեականորեն պատժելի չեն նոր սահմանադրության ուժի մեջ մտնելու դեպքում: Տիմոշենկոյին ազատ արձակելու փաստաթուղթը դեռևս պետք է ստորագրի Յանուկովիչը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը փետրվարի 21-ին օրենք է ընդունել 2004 թվականի Սահմանադրությունը վերադառնալու մասին: Այդ որոշումը պաշտպանել են Գերագույն ռադայի 386 պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել