1in.am-ը գրում է.

ՈՒԴԱՌ ուկրաինական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ներողություն է խնդրել Անկախության մայդանում հավաքված մարդկանցից այն բանի համար, որ սեղմել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձեռքը` հաղորդում է Gazeta.ru-ն:

«Հավատացե՛ք ինձ, ես դրանից հաճույք չստացա: Եթե ես ինչ-որ մեկին նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում, սակայն ես ամեն ինչ անում էի, որպեսզի Ուկրաինան հաղթի:

Ես ամեն ինչ անկեղծ եմ անում, ես անում եմ այն ամենն, ինչ կախված է ինձանից, որպեսզի արյուն չթափվի, ես անում են ամեն ինչ, որպեսզի այս ավազակախումբը հեռանա»,- ասել է Կլիչկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել