2013թ. Արցախում ամենակոռումպացվածը կրթության ոլորտն է եղելPanorama.am-ը գրում է.

2013թ. Արցախում ամենակոռումպացվածը կրթության ոլորտն է եղել և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը։ Ըստ Karabakh-open,info-ի հայտնել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:

Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 36 հանցագործություն։ Առաջնային տեղում, ըստ գլխավոր դատախազի, վերոնշյալ երկու ոլորտներն են, որտեղ արձանագրվել է 8-ական հանցագործություն, մշակույթի և տնտեսական գործունեության ոլորտներում՝ 5-ական, 4-ական՝ սոցապահովության և պետական ծառայության ոլորտներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել