168.am-ը գրում է.
Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: Նման տեսակետ այսօր նման տեսակետ Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումները կբերեն ՀՀ քաղաքացիների եկամուտների ավելացման, կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացման, տնտեսական շուկաների զարգացման, աղքատության նվազեցման: Հափիի խոսքով՝ կենսաթոշակային համակարգի նախագծումը համապատասխանում է միջազգային միտումների իրականացմանն այս ոլորտում:
Հափին նաև նշեց, որ հաշվի առնելով կանխատեսումները, կենսաթոշակային համակարգի ադեկվատությունը կզգացվի ապագայում, բայց, իհարկե, ժամանակի ընթացքում որոշակի ճշգրտումների կարիք կլինի: «Այս բարեփոխումների իրականացումը մեծ մարտահրավեր է հանդիսացել աշխարհի շատ երկրների համար: Դրական արդյունքներ են գրանցվել Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



