Ամեն մեկը իր համար է պատասխանատու:

ԱԺ-ից հերթական գլուխգործոցը՝ «Ղալաթ» նոր տերմինալոգիա, որը լայնորեն կիրառվեց թե՛ նախարարի, թե՛ պատգամավորի կողմից: Եկեք շնորհակալ լինենք նրանց, որ իրենց բանավեճը չվերաճեց թեթև հայհոյանքներով համեմված խոսակցության, դե բա մարդիկ էմոցիաների վրա են իրանց կարելի է: 

ԿԲ-ի նախագահի տեղակալը մարդկանց անգրագետ ու անտեղյակ անվանեց: Քո տեղակալ ջանին մեռնեմ, դու այնքան զարգացա՞ծ ես, որ մարդկանց ես վիրավորում, չեմ կարծում, որ գրագետ մարդը այդպես կխոսեր, իսկ ինչ մնում է տեղյակ լինելուն, եթե դուք 2010-ին տեղյակ էիք մի քանի հատ թռուցիք տպեիք տանը ու բաժանեիք մարդկանց, ազգին տեղեկացնեիք, եթե այդքան սրտացավ եք: Եթե չեք արել, ուրեմն միայն խոսեք Ձեր անձի մասին ու Ձեր փոխարեն:

Մայդանի հետ համերաշխության կոմիտե է ստեղծվել Հայաստանում: Չեք պատկերացնի, բայց Հայաստանում ուկրաինական վերջին իրադարձությունների ֆոնի վրա «ՉԷԳԵՎԱՐԱՆԵՐ» են հայտնվել, այստեղից լուրջ մտքեր են արտահայտում և այլն: Ուղղակի մեր «Չէգևարաները» տարբերվում են նրանով, որ չեն գնում այնտեղ ու այստեղից են հայտարարություններ անում, եթե այդքան սրտացավ եք մի հատ Երևան ԿԻԵՎ տոմս գնեք ու գնացեք օգնության:

ՄՈԼագարները և անտիՄՈԼագարները, եթե նկատեցիք ՄՈԼ եզրույթը երկուսի մեջ էլ կար, այս նոր առևտրի կենտրոնը աժեոտաժ ստեղծեց որոշ մարդկանց շրջանակներում, մեկը ՄՈԼԱգարի պես պաշտպանում էր այն, մյուսը ՄՈԼԱգարի պես ուղղակի քարկոծում: Իսկ ընդհանրապես երկու կողմերն էլ իրար ՄՈԼԱգարի պես վիրավորում կամ ձեռք էին առնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել