1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությունը՝ լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք աջակցում ենք արտահերթ ընտրությունները: Մենք Յանուկովիչին կոչ ենք անում, որպեսզի նա աշխատի ընդդիմության հետ: Անհրաժեշտ է նաև փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և դադարեց նել բռնությունը»,- ասել է Հարֆը՝ փոխանցում է RIA Novosti-ն: 

Ավելի վաղ Կիևում ամերիկացի դեսպան Ջեֆրի Պայետը հայտարարել էր, որ Յանուկովիչը պետք է իր երկիրն ապագա տանի նոր կառավարության ու սահմանադրական փոփոխությունների օգնությամբ:

Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան դեկտեմբերից ոչ ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել