«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։ 
Տեղեկություններ կան, որ Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ևս լինելու է կոմիտեի կազմում։

Երեկ Ա. Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է ասել Ա. Հովսեփյանի «կադրեր». «Ես խորը հարգանք ունեմ պարոն Հովսեփյանի նկատմամբ, ես այդ մասով չեմ կարող որևէ կարծիք ներկայացնել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա, բայց, համենայնդեպս, ես մտածում եմ, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որոնք պետք է անպայման աշխատեն այդ համակարգում»։ 
Ա. Դանիելյանը նշեց նաև, որ միանշանակ է՝ ինքը կվերադառնա իրավական համակարգ, բայց չցանկացավ փակագծերը բացել։

Հավելենք, որ երեկ Աժ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել