Այս օրերին քննարկվում է նախարարությունները մարզեր տեղափոխելու նպատակահարմարությունը:

Իմ կարծիքով, ոչ թե նախարարությունները պետք տեղափոխել մարզեր, այլ՝ Խորհրդարանը կարելի է տեղափոխել Գյումրի, ինչն ակնհայտորեն կակտիվացնի Հայաստանի երկրորդ քաղաքը՝ այն դարձնելով ավելի ակտիվ և քաղաքականացված կենտրոն: Պատգամավորները, որոնց մեծ մասը հարուստներ են, Երևանում փողեր ծախսելու փոխարեն, այդ փողերը կծախսեն Գյումրիում:

Ճիշտ է, կան պատգամավորներ, որոնք Գյումրիի տեղը չգիտեն, բայց կսովորեն, իսկ այսօրվա Ազգային ժողովի շենքը կարելի է դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել