1in.am-ը գրում է.

Գլազգոյի համալսարանի ուսումնասիրողները հաղորդում են, որ մրգային հյութերի պարբերաբար օգտագործումը նույնքան վտանգավոր է, որքան գազավորված ըմպելիքների օգտագործումը: Օրինակ՝ 250 մլ խնձորի հյութը 110 կալորիա, 26 գ շաքար է պարունակում, իսկ ահա 250 մլ Կոկա-Կոլան՝ 105 կալորիա և 26,5 գ շաքար: 

Նույնիսկ մաքուր մրգահյութը մեծ քանակությամբ բնական շաքար է պարունակում, սակայն մարդիկ չափազանց շատ են խմում՝ կարծելով, որ դրանք օգտակար են առողջության համար: Անցկացված ուսումնասիրության համաձայն՝ մարդիկ, ովքեր երեք ամիս շարունակ օրական 500 մլ խաղողի հյութ են խմում, շաքարախտով հիվանդանալու մեծ վտանգի տակ են: 

Փորձագետներն ասում են, որ մրգահյութի չափաքանակը օրական չպետք է անցնի 150 մլ-ից: Հյութերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր ուտել. Օրինակ՝ խնձորը 50 կալորիա է պարունակում և հարուստ է բջջանքով, որը հագեցնում է և օգնում է մարսողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել