Մեր կառավարությունը լրիվ ոչ ադեկվատ ա բյուջեի միջոցները տնօրինելու հարցում: Ուրեմն, ալամ աշխարհում ինչքան ապուշ աբն կա, դրա համար փող ճարելը սրանց համար պռոբլեմ չի, իսկ այդ երբ ինչ որ պետքական ու կարևորություն ունեցաղ հարց ա լինում, միանգամից ամեն ինչ չորանում ա:
Խեղճ ՄԻՊ-ը մեռավ ասելով, որ ՄԻՊ գրասենյակի օպերատիվ արձագանքումն ապահովելու համար, իրենց այս տարի պետք է 10 միլլիոն դրամ բյուջեից ու մի քանի ամիս ա, մեր փառապանծ կառավարությունը ցրում է այս թեման, մինչդեռ երեկվա ԱԺ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Կառավարության հերթական ապուշ ծախսը բացահայտեց այս թեմայի քննարկման ժամանակ: Պարզվում է, որ Բանկի Տիկոյի կանտոռը 7 միլլիոն դրամ էլ հատկացրել է «Ճաքած նուռ» ու «Պարող տղաներ» կազմակերպություններին... ու սա հիշեցենեմ հայրիկյանա-եսայանա-բիոզուգարանային ախմախություններից հետո...
Ամոթ չլինի հարցնել, թե ի՞նչ կլիներ, եթե պահուստային ֆոնդից օրինակ Եսայանին տայիք 10 միլլիոն պակաս, կամ 3 միլլիոն պակաս, իսկ էդ 7 միլլիոնը, որ պարող տղաներին եք տվել, կցեիք դրան ու տայիք ՄԻՊ-ին... հասկանում եմ, որ կառավարությունում կան պարող տղաների մեծ սիրահարներ, բայց կարծում եմ իրենց նախասիրությունները կարող են անձնական միջոցներից էլ բավարարեն, իսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասնեյակը եղակի քիչ թե շատ նորմալ աշխատող կազմակերպությունն է, որը գոնե ինչ որ կերպ օգնում է մարդկանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել