Ըստ չհաստատված տվյալների քանդվել է ՀՕՊ կայանը ՍիրիայումPanarmenian.net-ը գրում է.

Հոկտեմբերի լույս 31-ի գիշերը ուժեղ պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթակիա շրջանում գտնվող ՀՕՊ կայանում: Հաղորդվում է, որ կայանն ամբողջությամբ քանդվել է և հարվածը հասցվել է հրթիռներով, որոնք թողարկվել են ծովի կողմից, ինչպես ասվում է, Իսրայելի ՌԾՈւ նավերից:

Միևնույն ժամանակ Լիբանանի լրատվական գործակալությունները հայտնում են, որ ՑԱԽԱԼ-ի ՌՕՈւ վեց ինքնաթիռներ հոկտեմբերի 30-ի երեկոյան խախտել են երկրի օդային տարածքը Բեյրութից դեպի հյուսիս Սիրիայի հետ սահմանի մոտ, գրում է «Կուրսորը»:

Այս տարվա հուլիսին Լաթակիայում գտնվող պահեստում ոչնչացվել են ռուսական արտադրության «Յախոնտ» հրթիռները: Այն ժամանակ հարձակման կասկածը նույնպես ընկավ Իսրայելի վրա: Պաշտոնապես այդ հաղորդագրությունը չհաստատվեց: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը նշեց միայն, որ Իսրայելը հստակ սահմանել է իր պետական շահերի եզրագիծը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնում առ այն, որ նախագահ Ասադի բանակի տրամադրության տակ եղած արդիական զենքը կարող է փոխանցվել «Հեզբոլլահի» գրոհայիններին: Եթե «Յախոնտ» հրթիռները հայտնվեն «Հեզբոլլահի» ձեռքում, ապա ահաբեկիչները կարող են գրոհել Իսրայելի ՌԾՆ նավերն ու վտանգել գազի ծովային հանքերը: Հունվարի 30-ին հրթիռակոծվեց SA-17 ԶՀՀ-ն Դամասկոսի արվարձանում: Մայիսին միանգամից երկու գրոհ եղավ, որոնց նպատակակետը «Ֆաթթահ-110» իրանական հրթիռներն են:

Սիրիայի ու Իսրայելի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները 1967 թվականից, երբ Վեցօրյա պատերազմում Իսրայելը գրավեց Հոլանի բարձունքները: Սիրիան պահանջում է վերադարձնել տարածքները, սակայն Երուսաղեմը, հղում անելով անվտանգության հարցերին, հրաժարվում է դրանք վերադարձնել: Խաղաղությունը Հոլանի բարձունքներում պահպանում են ՄԱԿ խաղաղապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել