Այսօր երբ խոսքը գնում է երիտասարդության հիմնախնդիրների մասին, առաջին հերթին հասկացվում է աշխատանքի բացակայության խնդիրը : Բայց եկեք ծառը ուսումնասիրենք ոչ թե սկսելով ճյուղերից, այլ հենց բուն արմատներից : Առաջին խնդիրը ըստ իս ` մեր ազգի մտածելակերպն է : Օրինակ քանի՞ ուսանող կարելի է տեսնել գրադարանում,քանի՞ ուսանող եք ճանաչում որ դասի ժամանակ կանգնել և ասել է դասախոսին որ չի հասկացել այս կամ այն նյութը,քանի՞ ուսանող գիտեք որ լավ է սովորում..... : Առաջին հերթին դա ներքին մշակույթի խնդիրն է,որը լուծելու դեպքում մենք կունենանք ավելի լավ և ավելի կրթված երիտասարդություն : Բայց իհարկե եկեք ուսումնասիրենք նաև մեդալի հակառակ կողմը : Այսօր ազգի կեսը ցանկանում է դառնա կամ տնտեսագետ կամ իրավաբան կամ էլ բժիշկ,բայց ինչպես ասվում է սովետական հայտնի ֆիլմում ՝ «թող որ մեր ցանկությունները համնկնեն մեր հնարավորությունների հետ » : Բայց նույնիսկ այդ դեպքում համալսարաններում սովորող ուսանողների թիվը չի համապատասխանում աշխատանքային շուկային : Ավարտողների միայն չնչին տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ: Դրա գլխավոր պատճառներից մյուսը կրկին մեր ներքին մշակույթն է: Մենք մի տեսակ շատ ճոխ ազգ ենք ,և ցանկանում ենք զինվորի կյանք չտեսած դառնանք գեներալ : Այս խնդիրների որոշ մասի համար որպես լուծում կառաջարկեմ հետևյալը՝
1. Համալսարաններում ստեղծել հանձնաժողովներ որոնք աշխատելու են դպրոցների հետ՝ ներկայացնելով դպրոցականներին իրենց համալսարանների մասին տեղեկություն (ընդհունվողների զգալի մաս դժգոհում է թերի տեղեկատվության պատճառով սխալ մասնագիտություն ընտրելու համար ) :
2. Բարձրացնել համալսարաններում նվազագույն գնահատականի սանդղակը (խթանելով ուսանողության լավ սովորելուն ):
3. Ավելի շատ ժամեր տրամադրել մասնագիտական առարկաներին (շատ անգամ այս կամ այն մասնագիտական նյութը լավ չի ուսումնասիրվում ժամերի պակասի պատճառով ) :
4. Դասախոսներին ուղարկել վերապատրաստման (բացի մասնագիտական վերապատրաստումից նաև հոգեբանական.հաճախ դասախոսը հեռու է լինում մանկավարժ կոչվածից )
Այս ամենին լուծում տալով պետք է արդեն անցնել աշխատանքային շուկայի բարելավմանը,իսկ դա արդեն այլ պատմություն է..... :
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/560265210707252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել