1in.am-ը գրում է.

Արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամ: Սա ավելին է, քան ծրագրվում էր : Առաջին 9 ամսվա կտրվածքով ծրագրվածը գերակատրվել է 813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով:

Բացի դրանից Ճանապարհային պետական ծառայությունը խախտումների գծով մուտքագրել է 1 մլրդ 769 մլն 200 հազար դրամ, ինչն էլ իր հերթին 9 ամսվա պլանային ցուցանիշը գերազանցում են 120 մլն 900 հազար դրամով:

Ըստ Ոստիկանության մինչև այս տարվա ավարտը Ճանապարհային պետական ծառայության արձանագրած խախտումների գծով առնվազն կմուտքագրվի ևս 679.5 մլն դրամ:

Հաշվարկել են նույնիսկ, թե արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումների գծով որքան գումար կմուտքագրվի առաջիկա մի քանի ամսում: Ըստ Ոստիկանության առնվազն կմուտքագրվի ևս 1 մլրդ 455 մլն 600 հազար դրամ, այսինքն` միայն այս սարքերից տարեկան մուտքերը կկազմեն 5 մլրդ 940 մլն 800 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել