Tert.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ և խնդրել են, որ ոստիկանության ծառայող մոտենա «Զվարթնոց» օ/կ հատուկ զննման գոտի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օ/կ ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Կրասնոդար չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի,1967թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/31/aeroport/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել