Մենք բոլորս էլ ամեն օր այցելում ենք կայքեր,տարբեր ինֆորմացիա իմանալու, լուրերին տեղյակ լինելու և այլնի համար: Եվ շատ հաճախ հանդիպում ենք այնպիսի կայքերի, որոնք վարակված են վիրուսով կամ վնասակար են համակարգչի համար:
1-ին հերթին, ինչը մեզ օգնության է գալիս կանխատեսելու, որ կայքը վարակված է՝ դա Chrome բրաուզերի նախազգուշական պատուհանն է, որի ստեղծման համար Google ընկերությունը ծախսել է հսկայական գումարներ:
2-րդ տարբերակը համարվում է նախասիրական, քանի որ յուրաքանչյուրը պետք է իր համար ընտրի տարբեր վիրուսներից իր համակարգիչը պաշտպանելու լավագույն տարբերակը: Ես խորհուրդ եմ տալիս օգտվել Google Chrome-ի համար նախատեսված WOT հավելվածից, որը Ձեզ նախօրոք կնախազգուշացնի կայքերում առկա վիրուսի մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.bsmart.am/2013/10/virus/?utm_source=feedly
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել