50 տարի առաջ՝ 1963 թվականին, Երևանի կենտրոնում բացվեց ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, փիլիսոփա Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:
Հուշաղբյուրի հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը, ճարտարապետը՝ Էդուարդ Սարապյանը: Արձանը սպիտակ մարմարից է, Հարությունյանը այն հարդարել է երգահան բանաստեղծի նույն սպիտակ քարից կերտած նրբաբեկ հղկված ու ռոմանտիկ, փոքր ինչ թախծոտ կերպարանք ստացած գլխաքանդակով, գուսանի սիրային քնարերգության հուզաշխարհը և կենդանի բառը խորհրդանշող երիտասարդ գեղեցկուհիների գծային թեթև պատկերումներով։
Հուշարձանի վրա գրված են հետևյալ տողերը. «Ամէն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրէն է, Ամէն մարդ չի կանա կարդայ, իմ գիրն ուրիշ գրէն է»։
«Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը գտնվում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=643274359050974&set=pb.188987171146364.-2207520000.1383199757.&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել