1in.am-ը գրում է.

Ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և Սպիտակ տան աշխատակիցներ հանդիպել են ԱՄՆ-ում հրեական ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համոզեն նրանց չհասնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնում հրեական ազդեցիկ լոբբիստների հետ հանդիպել են ազգային անվտանգության հարցերով Բարաք Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսը, նրա տեղակալներ Բեն Ռոուդսն ու Թոնի Բլինքենը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Նրանք բոլորը պահանջել են, որ լոբբիստները դադարեն Սենատի միջոցով Իրանի դեմ նոր պատժամիջոցների հասնելու ձգտել այն պահին, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները սկսել են բարելավել: 

Թերթը գրում է, որ դիվանագետների և լոբբիստների միջև խոսակցությունը տեղի է ունեցել «բարձր տոնով»: Չի հաղորդվում, թե բանակցություններն ինչ ավարտ են ունեցել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել