Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմասն չմնաց «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 40-ամյակի տարեգրությունից և մեկ հարկի տակ հավաքելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու մարզաշխարհի մի խումբ մարդկանց` կրկին վերհիշեց այն ժամանակահատվածը, երբ պատմական «Արարատը» 1973 թ. մեկ խաղաշրջանի ընթացքում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՕԿ-ի նախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Խոսք ու զրույց, հիշողություններ, որոնց մասին կարելի էր խոսել ու խոսել: Չէ՞ որ նախորդ դարի 70-ականների հայկական ֆուտբոլի վառ աստղերն այսօր արդեն վետերաններ են դարձել, իսկ նման անմոռանալի իրադարձություն վերջին 40 տարիների ընթացքում այլևս չենք ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ