Yerevannews.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ` Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականում անելիքներ չկան: «Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Հայ տղամարդը թույլ չի տալիս իր 8 տարեկան աղջիկը գնա ֆուտբոլում ջարդվի: Իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են, տղամարդկանց ֆուտբոլը»,- նշեց Հայրապետյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավոր չի՞ արդյոք ֆեդերացիան միջնորդի, որպեսզի կանանց ֆուտբոլը առաջընթաց ունենա Հայաստանում, Հայրապետյանն ասաց. «Կարողա՞ ես ամենադեմոկրատն եմ, որ տենց հարց լուծեմ: Հայ տղամարդն ու կինը չպետք ա հավասար լինեն, տղամարդը կդադարի հայ տղամարդ լինելուց: Պետքա բզբզայիք, որ հրապարակայնորեն ասեի՞»,- ասաց Հայրապետյանը:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=16439&l=am/hay+txamardn+ir+axjkan+chi+tanum+futboli+ruben+hayrapetyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել