Արմատներով հայ «Ամերիկուհին». Միքայել Պողոսյանը՝  նոր կատակերգության մասին  (բացառիկ ֆոտոշարք)Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկուհին ինչ-ինչ պատճառներով հայտնվում է Հայաստանում` ոչինչ չիմանալով մեր երկրի մասին: Որոշ ժամանակ անց նա սկսում է խոսել հայերեն, դառնում նաև Հայաստանի քաղաքացի: Աշխատանքային անվանումով «Ամերիկուհին» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսված են: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի համահեղինակները` Վիգեն Ստեփանյանը և Միքայել Պողոսյանը, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը: Life.panorama.am-ը զրուցել է Միքայել Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան կներկայացնե՞ք, թե ինչի մասին է ֆիլմը:

-Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով ապրում է Ամերիկայում: Նա արմատներով հայ է, բայց նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ խնդիրներ լուծելու նկատառումներով ճարահատյալ հայտնում է Հայաստանում, իսկ մենք էլ փորձում ենք իրեն վերադարձնել իր արմատներին: Այդ ընթացքում տարբեր պատմություններ են տեղի ունենում, որից հետո նա դառնում է Հայաստանի բնակիչ: Լիրիկական կոմեդիա է: Ֆիլմի երևանյան շրջանի նկարահանումների 70 տոկոսն արդեն արված են, հունվար-փետրվարին նկարահանումները կշարունակվեն արդեն Ամերիկայում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից է: Ամբողջ ֆիլմում նա խոսում է անգլերեն, իսկ վերջում սկսում է հայերեն խոսել: Իրականում այս մեկ ամսվա ընթացքում նա սկսեց բավականին լավ հայերեն խոսել:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց նման թեմայով ֆիլմ նկարահանել: 

-Ըստ իս, ակտուալ թեմա է, քանի որ արտերկրում հաճախ հանդիպում եմ երիտասարդների, ովքեր գաղափար չունեն, թե որտեղ է Հայաստանը, ինչ դարդ ու ցավ ունեն հայերը, ինչ բան է հայ լինել, ծանոթ չեն Հայաստանի պատմությանը: Այս թեման պետք էր բարձրացնել և կարևոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել