1in.am-ը գրում է.
Այս տարի Գեղարքունիքի մարզում կատոֆիլի համախառն բերքը 2012 թվականի համեմատ աճել է 6,6 տոկոսով, հացահատիկինը՝ 3,3, բանջարեղենինը՝ 5,4 տոկոսով։ Մարզում մինչև տարեվերջ 3-5 տոկոս աճ է սպասվում նաև անասնապահական մթերքների՝ մսի, կաթի, բրդի, մեղրի արտադրութան գծով: Գեղարքունիքի մարզպետի ներկայացրած այս ցուցանիշները կքննարկվեն գերծադիրի առաջիկա նիստում: Ցուցանիշների աճը մարզպետի հաշվետվության մեջ պայմանավորում են կառավարության աջակցությամբ, որ ցուցաբերվել է 2012-2013 թվականների ընթացքում: Այդ ընթացքում մարզին հատկացրել են 10 միլիոն 146 հազար 985 լիտր լիտր սուբսիդավորված դիզվառելիք, 9698 տոննա ազոտական պարատանյութ, 909,4 տոննա առաջին վերարտադրության և 156 տոննա էլիտային աշնանացան ցորենի, 84 տոննա գարնանացան գարու, 60 տոննա կորնգանի եւ 6 տոննա առվույտի բարձրորակ սերմեր։
Սևանա լճի մակարդակն էլ շարունակում է բարձրանալ նախատեսված տեմպերով: Ըստ հաշվետվության, լճի մակարդակը այս տարվա հոկտեմբերի վերջի տվյալներով 1900 մետր 24 սանտիմետր է, որը անցած տարվա համեմատ բարձր է 8 սմ-ով: Ընդհանուր առմամբ լճի մակարդակը վերջին 10 տարիների ընթացքում բարձրացել է 3 մետր 83 սմ-ով:
Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372 հա.: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 մլն. դրամ: Այսօրվա դրությամբ մնացել է մաքրելու 665.8 հա: Այս տարի նախատեսված է մաքրել 244.5 հա. որից մաքրվել է 184 հա, որի համար պետբյուջեից հատկացվել է 125.4 մլն դրամ:
Գործադիրի նիստում կքննարկեն նաև Գեղարքունիքի մարզից ստացված 148 քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները: