Operativ.am-ը գրում է.

Ինչպես հայտնում է NDTV հեռուստաալիքն, այսօր առավոտյան Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքից Հայդարաբադ շարժվող ավտոբուսը բախվել է բենզատարի հետ: Բախման արդյունքում զոհվել է ավելի քան 40 մարդ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը փորձել էր վազանց կատարել ավտոմեքենաներից մեկին ու բախվել էր ցիստեռնին տեղական ժամանակով ժ. 03.30-ին: Բախման հետևանքով ցիստեռնը պայթել էր, բռնկվել է հրդեհ:

Բախման պահին ավտոբուսում եղել է մոտ 49 ուղևոր, որոնցից մեծամասնությունը քնած են եղել: Ըստ նախնական տվյալների՝ ուղևորներից միայն 4-ին է հաջողվել կոտրել ապակիներն և դուրս գալ ավտոբուսից՝ մինչ դրա այրվելը:

Ավտոբուսը պատակնել է Jabbar Travels զբոսաշրջային ընկերությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել