fromm-400x250

Սերն արվե՞ստ է: Եթե այո, ապա այն պահանջում է գիտելիք ու ջանք: Կամ գուցե սերը հաճելի զգացողությու՞ն է, որը ճաշակելը նախախնամության գործն է, մի այնպիսի բան, որը բաժին է ընկնում մարդուն երջանիկ պատահականությամբ: Բանն այն չէ, որ մարդիկ սերը համարում են անկարևոր: Նրանք դա փափագում են, նրանք դիտում են անթիվ քանակությամբ երջանիկ ու դժբախտ սիրային պատմություններով ֆիլմեր, նրանք հարյուրավոր հիմար երգեր են լսում սիրո մասին, բայց հազիվ թե որևէ մեկն իսկապես մտածում է, որ կա սերը սովորելու անհրաժեշտություն: Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե սիրել կարողանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել