Երբ մի քանի ստահակ` հոգով չարչի, Երևանի պետական համալսարանը դարձնում են իրենց դուքյանը, և այդ ամենը անում են օրը ցերեկով` հազարավոր ուսանողների և համալսարանի ղեկավարության աչքի առաջ, ի՞նչ սպասես էլ:
Իսկ ո՞վ է ասել, որ ԵՊՀ-ում պետք է կոնֆերենց դահլիճը դառնա բուֆետ, հասկացանք, որ չարչի եք, գեղցի եք, սոված եք, բայց ԵՊՀ-ն ուսումնական հաստատություն է:
Իսկ ո՞վ է ասել, որ պետք է մի քանի հոգի որոշեն, որ 13 տարվա կնքած պայմանագիրը պետք է չեղյալ համարել, և իրենք սկսեն այդ գործով զբաղվել:
Ատկատի օրինա՞կ էիք ուզում, հովանավորչության օրինա՞կ էիք ուզում, «մեր ու ձեր» անո՞ղ էիք ուզում. գնացե՛ք համալսարան, մա՛ն եկեք, վստա՛հ եմ, որ լավ ման գալու դեպքում, կգտնեք:
Իսկ այն, որ այդ դահլիճը դառնում է բուֆետ, խոսում է այն մասին, որ սրանք մտածում են միայն իրենց ստամոքսները լցնելու, փող աշխատելու և, որ ամենակարևորն է, մտածում են, որ իրանք էնքան թասիբով տղա են, որ կարում են, անում են:
Ձունը գլխներիդ:
Հ.Գ. Ասածս վերաբերվում է այն մարդկանց, որոնք անմիջական կապ ունեն նշածս անօրինականությունների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3432509986876?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել