Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ՀՅԴ-ն հիշեց իր՝ այս օրերին ամենակարևոր գործառույթների մասին:
Հիշեցնեմ, որ Փաշինյանը ԱԺ-ում անուղղակի ձևով կպնելով ՀՅԴ-ներին մեղադրեց նրանց Հրաչ Մուրադյանի սպանությանը բացահայտելու համար քայլեր չձեռնարկելու համար:
Այն հայտնի ելույթից հետո շատ արագ ՀՅԴ-ի մոտ տեղի ունեցավ մտքի փայլատակում ու նրանք հիշեցին, որ պետք է գործել: Դե էլ որտեղ լավագույն Փիառ փնտրես, եթե ոչ Նախագահականի դարպասների առջև:
Մեր Դաշնակցությունը (ուշադրություն՝ «դաշնակ» չեմ ասում) ոչ էս կողմ ոչ էն կողմ մի օրվա մեջ հայտարարեց, որ մենք գնում ենք բողոքելու ու մի օրվա մեջ սադավորվեց ու գնաց գոռալու:
Գիտեմ, կասեք մենք շուտվանից էինք դա պլանավորել, բայց որքան հիշում եմ այդ ցույցի մասին հայտարարությունը տարածվեց Նիկոլի ելույթից հետո:
Դե ինչ շնորհակալություն հայտնենք հուշողներին՝ առանց նրանց մարդ ես կարողա կուսակցության անունն էլ մոռանայիք:
Ձեր գործերի հաջողություն....



