1in.am-ը գրում է.
Facebook սոցցանցը ներողություն է խնդրել օգտատերերից այն բանի համար, որ տեխնիկական խոտանի պատճառով որոշ օգտատերերից անձը հաստատող փաստաթուղթ է պահանջվել սոցցանց մուտք գործելու համար: Այս մասին գրում է The Drum պարբերականը:
Business Insider-ի տվյալներով՝ խնդիրն անդրադարձել է մի քանի հազար օգտատերերի վրա, ովքեր այդ մասին գանգատվել էին Twitter-ում:
Facebook-ի ներկայացուցիչը The Drum-ի հետ զրույցում ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար և նշել, որ սխալի հայտնաբերումից հետո իրենք շտկել են այն:
Հաղորդվում է, որ տեխնիկական սխալն առաջացել է հենց Facebook-ում և կապված չի եղել օգտատիրական տվյալների անվտանգության որևէ սպառնալիքի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_226174.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել