Երեկ ՀՀ ԱԺ ղեկավար Գուրգեն Դումանյանը (կից դնում եմ լուսանկարը, որ իմանաք էլի՝ ովա), բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ին 2014 թվականին հատկացվող գումարների ավելացմանը, նշել է. «ԱԺ Ավտոպարկը կշահի դրանից, քանի որ այնտեղ մեքենաների 50 տոկոսը 10 տարվա է արդեն»:
Պատկերացնում եք՝ ՀՀ ԱԺ-ում մեքենաները արդեն 10 տարվա հնություն ունեն, հասկանում եք դա ինչ կարևոր հարց է մերօրյա իրականության համար ու ապրի մեր կառավարությունը, որ այդ հարցով մտահոգված էտ խեղճերին փոխա տալիս, որ գոնե ավտոպարկը համալրվի 2 ամսական ավտոմեքենաներով:
Արդյո՞ք մեր հարգարժան պաշտոնյան գիտի, որ Հայաստանում մարդիկ կան, որոնց հագուստը 10 տարուց ավել է, որ կրում են ու այ էտ գումարը կարար ուղղվեր նրանց:
Իսկ ինչի պիտի ԱԺ ավտոպարկում մեքենանները բոլոր յուղը վրեն լինեն՞ Կարողա՞ ԱԺ հանձնաժողովների նախագահները չեն կարողանում նորմալ աշխատել, երբ իրենց սպասարկող մեքենան յուղը վրեն չի լինում: Հա էլի, փափկությունը կարևորա իրենց համար: Քոռացանք մենք, ավելի լավա սոված մեռնեինք քան իմանային, որ մեր օրենսդիրները էդքան խեղճ ու կրակ են:
Իսկ եթե լուրջ՝ պարոն Ղեկավարին կցանկայի խնդրել, որ այդքան կարճ չմտածեր բյուջեն մսխելու հարցի շուրջ, գոնե մեկ այլ կռուտիտ մտածեր:
Վայ Դերո՜՜ Դ՜երոո, է ինչ եմ ասում՝ վայ Գուրգեն բալա՜, վայ՜



