Lurer.com-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերադո Մարտինոն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո ակումբային ռեկորդ սահմանեց: Մարտինոն դարձավ կատալոնյան ակումբի առաջին մարզիչը, ով մեկնարկային 16 խաղերից ոչ մեկում պարտություն չի կրել:
Մարտինոյի գլխավորությամբ «կապտանռնագույններն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում տարել են 10 հաղթանակ և մեկ ոչ ոքի են խաղացել, Չեմպիոնների լիգայի 3 խաղերից երկուսում հաղթանակ է տոնել, մեկում՝ միավոր կիսել և Իսպանիայի սուպերգավաթի երկու խաղերում երկու ոչ ոքի են խաղացել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=120056&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել