«...Այս գիշեր, սակայն, Երևան է ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը, ով այսօր հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական ուժերի հետ։ Հայաստանյան պատվիրակությունից միայն պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն է այս ընթացքում շփվելու պարոն Ցաբրնոխի հետ, իսկ պատվիրակության մնացած անդամները հարցերը քննարկելու են պաշտոնական ճաշի ընթացքում, որը նախատեսված է վաղը։ Չնայած հանձնաժողովի եվրոպացի անդամները չեն եկել, որպեսզի նիստը տապալեն՝ Ցաբրնոխի հետ Երևան են ժամանել Եվրոխորհրդարանի մի քանի ուրիշ պատգամավորներ։
Շաբաթ-կիրակի Մոսկվայից ստացված լուրերից հետո, թե Հայաստանը ՄՄ-ի հետ սկսել է պրոբլեմներ ունենալ, նրանք եկել են հետախուզելու, թե արդյո՞ք հնարավոր է, որ մինչև նոյեմբեր 28-29-ը, երբ նախատեսված էր ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի դիրքորոշումը կարող է նորից 180 աստիճանով փոխվել, այսինքն՝ Սերժ Սարգսյանը գնա և ստորագրի Ասոցացման համաձայնագրի փաթեթը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։