«Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղված էին մարդկանց հեռախոսազանգերը գաղտնալսելով ու վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են։ Մեր հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել Ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ։ Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը։

Ամռանը կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով մերոնք, ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ, և խոստացան օգնել։ Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել