Իմ և Շեքսպիրի երկխոսությունը, նա ասաց.
- Թուլություն - անունդ՝ կին է։
- Է՜, Ուիլյամ ջան, դու կյանքից հետ ես մնացել։
- Արծրունի, միշտ այդպես է եղել, հարգելիս։
- Թանկագին Ուիլյամ կներես, բայց իրոք սխալվում ես։
- Դե վերջ տուր, նոր հեծանիվ ե՞ս հորինում, ծիծաղելի է։
- Իմ հանճարեղ բարեկամ, գիտե՞ս ով է այսօր տղամարդը։
- Տղամարդը ուժեղն է, ռազմիկն է, կամայինն է։
- Ուիլյամ ջան, քո ասած տեսակն այսօր չնչին տոկոս է կազմում։ Այսօր նա, անգամ ոչ թե թույլ, այլ՝ ղզիկ է, անպատիվ ամուսին, անարժան հայր, անշնորք զավակ, կեղծ բարեկամ, դավաճան ընկեր, հավատուրաց և հայրենիքը վաճառող։
Խնդրում եմ քեզ՝ Համաշխարհային Մեծությանդ, գրիր նոր գիրք այս չնչին արարածների մասին։ Եվ հիշի՛ր, այսօր կինն է հզորն ու կամայինը, արժանապատիվն ու ռազմիկը։
Ախր, ինչու՞ ես կյանքից այսքան հետ մնացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



