Yerevannews.am-ը գրում է.

Ամերիկացի փոփ երգչուհին Լեդի Գագան, ով հայտնի է հասարակությունում բացարձակ էքստրավագանտ հագուստներով հայտնվելով, օրերս կրկին անգամ զարմացրել է հանդիսատեսներին: Նա ամբողջությամբ հանվել է Լոնդոնյան գեյ ակումբի բեմում: Երգչուհին սպիտակ շորով բարձրացել է G-A-Y խոսուն անունով ակումբի բեմ: Նա սկզբում երգել է իր նոր ARTPOP անվամբ ալբոմից Venus երգը և հանդիսատեսը հիացմունքի մեջ է եղել, քանի դեռ ամեն ինչ սովորական է ընթացել: Սակայն հանդիսատեսների աչքի առաջ նա բարձրացրել է շրջազգեստը և հանել անդրավարտիքը, իսկ այնուհետև ամբողջովին մերկացել է: Այս մասին գրում է Mirror ամսագիրը: Հեռանալով բեմից 27 ամյա երգչուհին շուռ է եկել հանդիսատեսներին թիկունքով: Ակումբի հաճախորդները հասցրել են այդ պահը նկարահանել իրենց տեսախցիկներով և լուսանկարները և տեսանյութը անմիջապես հայտնվել է սոցցանցերում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել