Yerevannews.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչքան կալորիա է ծախսում մարդ սեքսի ժամանակ: Նրանք նշել են, որ տղամարդիկ սեքսի ժամանակ ծախսում են րոպեն 4.2 կալորիա, իսկ կանայք` 3.1 կալորիա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Միջինը 24.7 րոպե տևացող սեռական ակտի ժամանակ կալորիաների ծախսը հավասարվում է տղամարդկանց մոտ 104 կալորիայի և 69 կանանց մոտ: Արդյունքում ստացվում է, որ սեքսով զբաղվելու ժամանակ երիտասարդները ավելի շատ կալորիա են ծախսում, քան քայլելու ժամանակ, սակայն ավելի քիչ, քան վազելու: Մոնրեալի Քուեբեք համալսարանի գիտնականները իրենց հետազոտությունը կատարելու համար ընտրել են 18-35 տարեկան հետերոսեքսուալ զույգեր:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=16370&l=am/seqsi+gamanak+mardik+aveli+shat+kaloria+en+caxsum+qan+qaylelu+
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել