Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդին, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել