Կամո Արեյանը այսօր ասաց, որ տրանսպորտի թանկացումը անխուսափելի է: Զավեշտը այն է, որ նա նաև հավելեց, որ մետրոյի գնի վրա դա չի ազդի: Հիշեցնենք, որ մետրոյի խայտառակ թանկացումը տեղի էր ունեցել 2011 հուլիսի 1-ին: Իսկ թանկացումից առաջ մեկ ժետոնից ավել չէր վաճառվում, որպեսզի մարդիկ հին գնով շատ ժետոններ չառնեն: Ըստ մամուլի՝ հետագայում այդ էժանագին քայլը կիրառվեց նաև Բաքվի մետրոյի թանկացումիցվ առաջ: Մետրոյի թանկացմումը մարսվեց, դրա համար այսօր պաշտոնյաները վստահ խոսում և օրենքներ են ստորագրում նոր թանկացումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել