Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի Հանրապետության հռչակման 90-րդ տարեդարձի օրը` հոկտեմբերի 29-ին, կատարվել է դարի նախագիծ կոչվող ստորջրյա ճեպընթաց գնացքի (Մարմարայ) բացման արարողությունը: Ներկա են գտնվել Թուրքիայի նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ այրեր, ինչպես նաև արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր` Ճապոնիայի և Ռումինիայի վարչապետները, 9 նախարար 8 տարբեր երկրներից:
Թուրքական մամուլի բնորոշմամբ` Մարմարայն իրականություն է դարձրել թուրքերի 150 տարվա երազանքը. Եվրոպա և Ասիա մայրցամաքները ստորջրյա կապով միացնում է իրար: Այդ գաղափարը երազանքի տեսքով առաջ է քաշվել է դեռևս 1860-ին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կողմից: 2004 թվականին սկսվել է շինարարությունը և արժեցել 8 մլրդ թուրքական լիրա (3 մլրդ եվրո): Մարմարայի ուղևորատարության ծավալը օրական կարող է կազմել է մինչև 1 մլն մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ