Այսօր լսեցի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունը առ այն , որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու` միտումը դեպի թանկացում է:Միևնույն ժամանակ նա հայտարարեց , որ գույություն ունեցող գնով սպասարկելը անհնար է և գնի հետ կբարձրանա նաև որակը:
Այնքան բան կա հակադարձելու, բայց հիշեցնեմ պրն Արեյանին միայն , որ նույն բաները ասվում էր նաև անցյալում, բայց չնայած դրան մեր այսօրվա տրանսպորտը իրենից ներկայացնում է հնամաշ, անորակ , ոչ ապահով և մեծ ստվեր ունեցող շահութաբեր բիզնես: Բիզնես, որից ոչ մի գծատեր դեռ չի հրաժարվել, չնայած նշված անշահութաբերությանը:
Կոչ եմ անում փոխքաղաքապետին, քաղաքապետի հետ միասին բարձրորակ և հանձնաժողովաքննարկ տրանսպորտի պակասող գումարը փնտրեն ոչ թե ՀՀ քաղաքացիների գրպանում, այլ կես միլիոն դոլլարանոց համերգների, կարմիր գծերի և ստվերի մեջ: Վստահ եմ, որ հերթական Ամանորի ծանր ծախսերի, անհիմն գազի թանկացումի և օր օրի աճող աղքատության ու արտագաղթի երկրում քաղաքացին չի հանդուրժելու հերթական թանկացումը: Եվ Աստված գիտի գուցե 150 դրամը կհանդիսանա մեր իշխանության Աքիլեսյան գարշապարը և ժողվրդի վերջնական զարթոնքը: Այդ օրը ժողովրդի միակ երթուղին կարող է դառնալ դեպի Բաղրամյան 26 , և գուցե կպարզվի, որ այդ երթուղու գինն ընդամենը 50 դրամ էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=407022132758182&set=np.22579314.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել