Panorama.am-ը գրում է.
Այսօր հանրությանը ներկայացվեցին և քննարկվեցին ԵԱՀԿ աջակցությամբ երկու տարի տևողությամբ իրականացվող ծրագրի արդյունքները՝ Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրությունը:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական թթ.՝ որպես կայուն օրգանական աղտոտիչների թափոնների կուտակման վայր և գտնվում է մի տարածքում, որը ենթակա է էրոզիայի ծանր գործընթացների: Թեև ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ այն վերանորոգելու համար՝ այն շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար:
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցությունը՝ ԵԱՀԿ-ն իրականացրել է կարևոր մի ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում: Այս ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել տալ ճշգրիտ գնահատական՝ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ