Emedia.am-ը գրում է.

Հայաստանը 142 երկիրների շարքում գրավել է 95-րդ հորիզոնականը Legatum Institute հիմնադրամի կողմից ամեն տարի պատրաստվող երկիրների բարեկեցության վարկանիշային աղյուսակում։

Անցած տարվա համեմատ Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով։ Աղյուսակում մեր հարևաններն են Տաջիկստանը, Լիբանանը, Բոսնիան, Նամիբիան, Գոնդուրասը, Լաոսը։

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում 8 ցուցիչ՝ «տնտեսություն», «ձեռնարկատիրություն և հնարավորությոններ», «կառավարում», կրթություն, առողջապահություն, անձնական ազատություն, սոցիալական կապիտալ։ Վատագույն ցուցիչները Հայաստանը ունի տնտեսության (116), անձի ազատության (117) ու սոցիալական կապիտալի (129), լավագույնը՝ կրթության (42) ու անվտանգության (65) ցուցիչներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել