Խաբելն իհարկե վատ բան է, բայց ավելի վատ բան է վատ խաբելը: Որպեսզի քո սուտը միշտ լինի սրամիտ ու հավաստի, դու կարող ես օգտվել «Ստի հոգեբանությունը» գրքի հեղինակ Փոլա Էկմանի խորհուրդներից:

1 Ծնողներ

Ընտանիքն անկասկած սրբություն է, բայց հենց այսօր երեկոյան դու պլանավորել էիր թաղվել մեղքի մեջ և բացի դրանից, դու արդեն հեռախոսով 8 անգամ հասցրել ես ասել «Հա, մամ ջան, իմ հետ ամեն ինչ նորմալ ա»: Որպեսզի կասկածներ չհարուցես, ծնողներիդ ասա, որ շատ աշխատանք է կուտակվել գործի տեղը, որը պետք է հասցվի ավարտին սեղմ ժամկետներում: Ինչպես պնդում է Էկմանը, նման ստի բացահայտվելու հավանականությունը խիստ ցածր է, որովհետև որպես կանոն, ծնողներդ չեն հանդիպում ղեկավարությանդ հետ:
Ուստի, կարող ես շեշտը դնել նրա վրա, որ այն պրոյեկտը, որը վստահել են քեզ, խիստ կարևոր է ընկերության համար և դրա իրականացցումից են կախված քո հեռանկարներն աշխատավայրում, և առհասարակ, դու խոստացել ես, որ գլուխ կբերես գործը:
2 Ղեկավար

Ծնողների հետ հարցը լուծելուց հետո, անցիր ղեկավարությանը: Իդեալական տարբերակում քո ղեկավարը տղամարդ է: Այդ դեպքում Էկմանը խորհուրդ է տալիս ողջ մեղքը բարդել ընկերուհուդ վրա: Կարող ես ասել օրինակ, որ նրա տատիկի շատ սիրելի յորքշիրյան խոզուկն է մահացել և որ դու արդեն հոգննել ես նրա կապրիզներից, բայց ոչ մի կերպ չես կարող հենց այսօր լուծել այդ հարցը: Ասա ղեկավարիդ, որ քո ընկերուհին շատ նյարդային է և կյանքին չհարմարվող... «Մի խոսքով, դուք ինձ հասկանում եք»:
Վստահ եղիր, որ նա քեզ կհասկանա, որովհետև որպես կանոն նա ինքը նման խնդիր ունի իր ընկերուհու հետ: Ինչ վերաբերում է կին ղեկավարի պարագային, ապա այստեղ մի քանի այլ արդարացումներ կարող եք օգտագործել: Նորից ողջ մեղքը բարդեք ընկերուհու վրա, ուղղակի փորձեք խուսափել նրան սևացնելուց: Ասեք, որ դու պարտադիր այօր պետք է հանդիպես նրան, որովհետև Ձեր ծանոթության օրն է, կամ նա խիստ հիվանդ է և դու գնում ես խնամելու նրան, կամ գնում եք ամուսնության մատանի նայելու... կանայք սենտիմենտալ են և հալչում են քնքշության նման դրսևորումներից:
3 Ընկերուհի

Թվում է թե, որ այսքանից հետո դու գնալու ես ընկերուհուդ մոտ, բայց դե մենք էլ հասկանում ենք, որ չկա տենց բան: Եթե արդեն սկսել ես ստելը, ուրեմն նրան էլ պետք է խաբել: Հո տարատեսակ մելամաղձոտ բաների համար այս փառահեղ պլանը չե՞նք ձախողելու: Ընկերուհուն խաբելիս, մեղքը սկսիր բարդել ընկերոջդ վրա: Կարող ես ասել օրինակ ինչ որ նմանատիպ մի բան. «Տիկոյին պետք է օգնեմ մեքենայի յուղը փոխի, մեկ էլ կարբյուրատորի վրա պետք ա բզբզանք, համ էլ ծյագեքը ինչ որ լավ չէին»: Մի խոսքով, որքան զուտ տղամարդկային ու նրա համար անհասկանալի բառեր լինեն պատճառաբանությանդ մեջ, այնքան ավելի լավ, վստահեցնում է Էկմանը:
Նախ, ընկերուհիդ միանգամից կմոռանա աայդ բառերը և կամաչի հետո ճշտել ընկերոջիցդ, հետո էլ, նա մեծ հպարտություն կզգա այն փաստի գիտակցումից, որ ինքն այդպիսի բանիմաց ու խելացի ընկեր ունի:
4 Լավագույն ընկեր

Դե իսկ լավագույն ընկերոջդ խաբելուց, մեղքը պետք է բարդել ծնողներիդ վրա, խորհուրդ է տալիս Էկմանը. «Դե ընգերս, դու էլ հասկանում ես, որ ընտանեկան հարց ա, վարիանտ չկա չանելու:» և նա կհասկանա, ոորովհետև իրոք հասկանում է ընտանիքի կարևորությունը:
Վերջապես, երբ այս բոլոր փորձություններն հաղթահարված են և բոլորը խաբված, ժամանակն է մտածել, թե ի՞նչ կարելի է անել այդ երեկո :)



