ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ....Բառ նուիրական, զոր կօգտագործենք տեղի-անտեղի, ի խորոց սրտի թէ լոկ ցուցադրական, խորապրուած թէ մակերեսային....Բայց ճշմարիտ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ այնքան ԽՈՐ է, զոր բառարանային բառը դժուար թէ կարենայ պարագրկել անոր ամբողջական իմաստը, արտայայտել անոր ամբողջական ԷՈՒԹԻՒՆԸ....Ներքին կրակ է ան, մշտավառ յոյս, անշէջ լոյս, անմար սէր, նուիրում ու ՈԳԻ, որ՝ հասունցող տարիքին հետ, աւելի կը խորանայ, կարմատանայ....կը դառնայ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԻՄԱՍՏ, ԳՈՅՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ....ՍՐԲՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ...Գերագոյն ներշնչարանը մեր ամէնէն վսեմ ու վեհ արարքներուն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել