Հասած բանանը վտանգավոր է առողջության համարDoctors.am-ը գրում է.

Դարչնագույն կետիկներն ու գծիկները, որոնք հաճախ նկատում եք բանանի կեղևի վրա, վկայում են այն մասին, որ այն այնքան էլ թարմ չէ: Առևտրային շրջանառության մեջ ներառվելու պահին բանանների կեղևի գույնը դեղին է, թեթևակի կանաչավուն երանգով: Երկու-երեք օր անց կեղևն ամբողջությամբ դեղնում է, իսկ հինգից յոթ օր անց հայտնվում են մուգ կետիկներ, ինչպես նաև կեղևի եզրերով մուգ գծեր, ինչը նշանակում է, որ բանանի մեջ փտման գործընթաց է սկսվել: Եթե տեղափոխման ընթացքում բանանը ցրտահարվել է, ապա այս նշաններն ավելի շուտ են արտահայտվում: 

Ընդհանուր առմամբ, տարվա ցուրտ եղանակին մգացած կեղևով բանան կարելի է գնել, սակայն տաք ժամանակ, հատկապես ամռանը, նույնիսկ չարժե մտածել այդ մասին: Ինչպես և ցանկացած փոքր-ինչ փչացած մթերք, բանանը բավականին գրավիչ է ճանճերի համար: 

Ընդ որում, կարևոր չէ` գնել եք այն խանութի՞ց, թե՞ բացօթյա վաճառակետից: Վաճառողները, իհարկե, ժրաջանորեն քշում են ճանճերին` միաժամանակ շարունակելով վաճառել ապրանքը: Հենց այստեղ է թաքնված հիմնական վտանգը: Ճանճերին հաջողվում է ներթափանցել բանանի մեջ կեղևի ճաքերից և սնվել սիրելի մրգով: Այդ ընթացքում նրանք հասցնում են նաև ձվադրում իրականացնել: Նույն պահին դա, իհարկե, նկատել հնարավոր չէ, հետևաբար մարդիկ գնում են բանանը և հաճույքով ուտում այն: Սակայն այդ բանանը պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնելու դեպքում երեք-չորս օր անց դուք կցնցվեք` մրգի վրա մեծ քանակությամբ թրթուրներ տեսնելով: 

Հետևաբար, գնելուց առաջ ուշադրությամբ ընտրեք բանանները, ինչպես նաև մի մոռացեք այս հրաշալի պտղի օգտակար հատկությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել