Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը ջերմաստիճանի նվազումից չի տուժելAravot.am-ը գրում է.

Օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզում ցրտահարություն է սպասվում եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին զգուշացվել էր քայլեր ձեռնարկել՝ ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար: Նույնիսկ շատերը տեղեկանալով, որ ջերմաստիճանը հասնելու է -10 աստիճանի, ինչն իրականում սխալ տեղեկատվություն էր, ոմանք շտապել էին հավաքել  այգիների բերքը: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը մեզ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ի գիշերը Մեղրու տարածաշրջանում -1 աստիճան է գրանցվելու, այլ ոչ՝ -10: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից տեղեկացանք, որ եղանակային փոփոխությունը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վրա բացասաբար չի անդրադարձել, ցրտահարության վերաբերյալ դժգոհություններ եւ ահազանգեր չեն ստացել մարզի եւ ոչ մի տարածաշրջանից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել