Tert.am-ը գրում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ «Հրաչ Մուրադյան - արդարության պահանջ» հասարակական շարժումն այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր երթ՝ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով:

Երթի մասնակիցները շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ հանձնելու նամակ, որում նախագահին խնդրում են իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը:

 Նամակը մեջբերում ենք ամբողջությամբ.

 «Մեծարգո պարոն Նախագահ,

2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել:


Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական և բազմակողմանի քննություն չի իրականացվել:


Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել. 2009 և 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը և անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել