1. Ես երեխեքիս վերցնում եմ ու գնամ մորս տուն 
2. Էդքան էիր էլի, բա էլ ինչի էիր ինձ «ոսկյա սարեր» խոստանում 
3. Դավաճան՜՜ լկտի՜՜ հորիցդ ինչ պիտի սովորեիր 
4. Էնքան հարուստ ու բարոյական ուզողներ ունեի, ինչի եկա ու քո գերին դարձա 
5. Այ տնփեսա, ռադտ քաշի մեր տնից 
6. Պոռտաբույծ, անբարոյական, բա երեխեդ ինչ պիտի սովորի քեզնից 
7. Ես կյանքում քեզ չեմ ների (80 տոկոսը ներում են` 40 տոկոսը երեխեքի համար)
8. Փաստորեն, որ տուն փող չէիր բերում, դրանց վրա էիր փոխերը ծախսում 
9. Կյանքիս լավագույն տարիները նվիրեցի քեզ, իսկ դու ինչով պատասխանեցիր ինձ, ստոր՜ 
10. Գոնե ինձնից լավը լինեին, հոգիս հանգիստ լիներ, այ անճաշակ 
11. Վեշերդ հավաքի ու գնա իմ տնից, սա այլևս քո տունը չի 
12. Ես էլ քեզ եմ դավաճանելու (Գենդեռային հավասարություն:) )
13. Մուրազդ փորդ մնա այ ոչուփուչ 
14. Երդվի, որ էլ կյանքում չի կրկնվի 
15. Իսկ ես, ես՞ ամեն օր մտածում եմ՝ ամուսնս ծանրաբեռված աշխատում է՝ բայց... արի ու տես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել