Շատ դեպքերում կելտերի մասին մարդիկ սխալ պատկերացումներ են կազմում: Նրանք շրջապատված են առեղծվածներով ու երբեմն նույնիսկ ստերով: Այս հոդվածում կփորձենք հարթել ու պարզել բոլոր թյուրըմբռնումներն ու հետաքրքիր տեղեկություններ տալ ձեզ կելտերի մասին:
9 Կելտերի ծագումը
Անկեղծ ասած ոչ-ոք իրականում չգիտի որտեղից են ծագել կելտերը: Որոշ պատմաբաններ պնդում են, որ Բրիտանիայի տարածքում կելտեր են եղել դեռ Ք.ա. 1180թ.ից իսկ որոշ պատմաբաններ էլ նշում են, թե ավլի վաղ ժամանակներից: Այնուամենայնիվ, ընդունված է, որ կելտերը կենտրոնական Եվրոպա են գաղթել Ք.ա. 400թ.ին: Նրանք տարածվել են ամբողջ ուղղություններով մինչև որ հանդիպել են հռոմեացիներին:
Խնդիրն նարնում էր, որ նրանց հռոմեացի հարևանը մեկ միասնական կայսրություն էր, մինչդեռ կելտերը տասնյակ տարբեր ցեղախմբերից էին կազմված, որոնք ամեն անգամ միմյանց դեմ էին կռվում այն ժամանակ, երբ պետք է միավորվեին ու կռվեին հռոմեացիների դեմ: Ի վերջո այս ցեղերից շատերը ոչնչացան, դրանց մի մասը համաձայնվեց հռոմեական իշխանության տակ ապրել, իսկ մնացածներն էլ վտարվեցին հեռու տարածքներ, ինչպես օր.` Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս: Մեր օրերում էլ կելտեր կան ովքեր փորձում են պահպանել իենց մշակույթը մեր օրերում, գոյություն ունի նույնիսկ հատուկ լիգա.:
8 Կելտերը մերկ չեն կռվել
Բոլորի մոտ մի թյուրըմբռնում կա, թե կելտերը մերկ են մարտի դուրս եկել: Սա իհարկե իրականությանը չի համապատասխանում: Իրականում այս մասին տեղեկությունները կարծես տարածել են հռոմեացիները, բանն այն է, որ կելտերի մասին հիմնական տեղեկությունները մենք ստացել ենք հռոմեացի պատմաբաններից, այնպես որ կարելի է ենթադրել, որ նրանք կարող էին հեշտությամբ չափազանցնել պատմությունները կամ էլ նույնիսկ հորինել, քքանի որ երբ թշնամիդ է գրի առնում քո մասին պատմությունը, նա կարող է հեշտությամբ այնպիսի նսեմացնող տեղեկություններ գրել, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը: Այնպես որ երբեք չպետք է բոլոր պատմությունները միանաշանակ ընդունել:
Տեսե՛ք ինքներդ` կելտերն ապրում էին երկաթե դարում, ինչը նշանակում է, որ նրանք օգտագործում էին երկաթը, որպեսզի տարբեր տեսակի զենքեր պատրաստեն ու դրանցով դուրս գան պատերազմի (թրեր, կացիններ, նետեր, երկգլխանի մուրճեր ու կաշվե գոտիներ, մետաղյա թիթեեղներ ու շղթաներ որպես զրահ): Այս ամենը իմանալով հանդերձ` իսկապես դժվար է պատկերացնել` ինչպես նրանք կարող էին կռվել մերկ վիճակում:
7 Դրուիդներ
Կելտ դրուիդները երկար սպիտակ կտորից թիկնոց-հագուստներ էին կրում, մարդկային զոհաբերություններ մատուցում: Նրանք նաև խորհրդականներ էին, ովքեր բարձր պաշտոնյաներին ու թագավորներին նոր օրենքներ էին խորհուրդ տալիս ընդունել (ինչպես օրինակ` այսօր Անգլաիյի կառավարությունը խորհուրդներ է տալիս թագուհուն: Իհարկե դրանք նրա օրենքներն են, սակայն մենք բոլորս էլ տեղյակ ենք, թե ով է իրականում կառավարում երկիրը) երբեմն էլ նրանք նույնիսկ որպես դատավորներ էին հանդես գալիս ու իրենց սեփական օրենքները գործածում: Դրուիդները համարվում էին ամենախելացի կելտերը: Նրանք այնպիսի գիտությունենրի էին տիրապետոում ինչպես օրինակ աստղագիտությունը, «բնության փիլիսոփայությունը»: Նրանք հաճախ խորհուրդներ էին տալիս գյուղացիներին, թե որտեղ է պետք կատարել ցանքը երբեմն էլ գուշակում էին նրանց ապագան:
Նրանց համար կաղնին սուրբ էր համարվում ու ընդհանրապես նրանք հավատացած էին, որ իրենց աստվածներն ամենուր են` ծառերում, գետերում ու ժայռերում:
6 Կելտ կանայք
Հռոմեացիները ցանկանում էին, որ մենք կարծենք, թե կելտերը բարբարոսներ են, այն ինչ իրականում բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են որ դա այդքան էլ այդպես չէ: Օրինակ` կելտ կանայք կարող էին իրենց սեփականություններն ունենալ, իշխանություն ունենալ կառավարելու ու նույնիսկ ամուսնալուծվել, ինչը հռոմեական աշխարհոմ այնքան էլ ընդունված չէր: Կելտ կանայք կարող էին սոցիալական բարձրունքների հասնել, թե՛ ժառանգության, թե՛ սեփական ուժերի միջոցով: Հողերի սեփականատերերը պետք է գնային պատերազմի կարիքի դեպքում այդ թվում նաև կանայք: Կին մարտիկները երիտասարդ աղջիկներին ու տղաներին սովորեցնում էին մարտարվեստին:
Նրանք նույնիսկ կարող էին դրուիդներ դառնալ, ովքեր կարող էին օրենքներ գրել, որոնցով պետք է առաջնորդվեին բոլոր կելտերը: Այդ օրենքներով պաշտպանված էին մեծահասակները, հաշմանդամներն ու երեխաները: Հետաքրքիր է սակայն այն, որ երեխաները պաշտպանված էին հատուկ օրենքով` իրենց անմեղության համար: Սա հակադարձում էր հռոմեական աշխարհի օրենքներին, որտեղ բոլոր անցանկալի երխաներին ուղղակի լքում էին, աղբամանները նետում ու թողնում, որ նրանք անօգնական մահանան: Ինչպես երևում է նրանք այնքան էլ բարբարոս չէին, ինչպես որ հհռոմեացիներն ուզում էին նրանց ներկայացնել:
5 Կելտերի կողմից կառուցված ճանապարհները
Հաճախ հռոմեացի ճարտարագետներն են համարվում աշխարհում առաջին ապահով ու հարմարավետ ճանապարհները կառուցողնները, որոնք Եվրոպան միմյանց են կապել: Եվս մեկ թյուրըըմբռնում: Իրականում, մինչև հռոմեցիների`ճանապարհների կառուցապատումը, հենց կելտերն են կառուցել նախնական փայտից ճանապարհները, որոնք կապում էին կելտերի ցեղերի համայնքները, որոնցով նրանք առևտրական կապ էին պահպանում միմյանց հետ: Խնդիրը ուղղակի կայանում է նրանում, որ փայտի ճանապարհները ժամանակի ընթացքում ուղղակի ոչնչանում են, հող դառնում ու դրանց հետքը չի պահպանվում: Այնուամենայնիվ, մի քանի ճանապարհաշինական փայտեր են հայտնաբերվել Իռլանդիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի տարածքներում: Հաշվի առնելով այն, որ հռոմեացիները Իռլանդիայի տարածքում չեն եղել, կարող ենք համոզված նշել, որ այդ փայտի ճանապարհները հենց կելտերի ձեռքի գործն են: Կելտերի ճանապարհաշինության մասին ավելի իմանալու համար կարող եք, այցելել Կոռլեա երկաթուղային գիծ, որը գտնվում է Իռլանդիայում: Այստեղ հին ճանապարհների մի մասը վերանորոգված ու վերականգնված է, այնպես որ ընդհանուր պատկերացում կազմենք այսօր, թե ինչպիսին են եղել ճանապարհները հին ժամանակներում:
4 Տարօրինակ սաղավարտներ
Հիմա երբ արդեն գիտենք, որ կելտերը զենք ու զինամթերք ունեին, որնցով դուրս էին գալիս ճակատամարտերի կարելի է հասկանալ, որ նրանք նաև սաղավարտեր էին կրում որպես ընդհանուր սպառազինության մաս: Կելտերի սաղավարտներն իսկապես բազմազան ստեղծառար դիզայներով էին պատրաստված: Դրանցից մեկն օրինակ` հայտնաբերվել է Ռումինիայի տարածքում (հիշում եք, նշվել էր, որ կելտերն իրականում տարածվել էին ողջ Եվրոպայի տարածքով: Այստեղ երկաթեդարյա գերեզմանատուն էր հայտնաբերվել, որտեղից գերեզմաններ են պեղվել: Ինչպես պարզվել է գերեզմանում հարուստ կելտեր էին թաղված, ում հետ գերեզմաններում տարբեր իրեր էին թաղված այդ թվում բրոնզե զենք ու զրահ (ենթադրաբար մահից հետո նրանց ծառայելու համար): Այդ իրերից մեկն էլ բավականին հին մի սաղավարտ էր, որի գագաթին մի թևերը պարզած բռոնզե թռչուն կար: Հաստատ տեսած կլինեք Աստերիքսի և Օբելիքսի սաղավարները. միայն դրանց նայելով` արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տեսակ սաղավարտներ են ստեղծել ու կրել կելտերը:
3 Նրանք սիրում էին կռվել
Կելտերը միշտ պատրաստ մարտիկնր էին, ովքեր պատրաստ էին կռվելու բոլոր նրնց համար ովքեր նրանց կվճարեին դրա համար: Նրանց նույնիսկ հելլենիստական եգիպտական Պտղոմեոս երկրորդ արքայի բանակում էին ներրավված, սակայն կելտերն այնքան ուժեղ էի ու մարտունակ, որ Պտղոմեոս արքան վախենալով, որ նրանք ինքնուրույն կարող են Եգիպտոսին դեմ դուրս գալով տիրել երկրին նրանց թակարդն է գցում Նեղոս գետի կղզիակում: Հույները նույնպես գործ են ունեցել Կելտերի հետ, ովքեր այդ ժամանակ փորձում էին ընդլայննել իրենց տարածքնենրը: Այդ ժամանակաշրջանն առավել հայտնի է, որպես «Բալկաների նվաճումը գալլերի կողմից»: Առավել հայտնի է Դելֆիի ճակատամարտը, որն ի վերջո հանգեցրեց կելտերի պարտությանը: Հույները համախմբված էին մարտնչում և նրանց համար ամենևին էլ դժվար չեղավ հաղթել անկազմակերպ կելտերին: Արդյունքում, Ք.ա. 279թ.ին կելտերը դուրս հանվեցին Դելֆիից:
2 Գլխաորս
Եթե կա մի բան, որի համար կելտերն առավել հայտնի էին, ապա դա նրանց «գլխաորսն» է: Նրանք հավատացած էին, որ ճակատամարտում ամենաթանկ ձեռքբերումը դա թշնամու գլուխն է: Կելտերը հավատացած էին, որ մարդկանց հոգիները գնտնվում են իրենց գլխում: Որքան շատ գլուխներ էին հավաքում այնքան նրանք ավելի պատվավոր էին համարվում ու ավելի շատ առտոնություններ ձեռք բերում: Նրանք նույնիսկ այդ գլուխներով զարդարում էին իրենց տների դռները, այդպիսով ի ցույց դնելով իրենց հաղթանակները թշնամիների նկատմամբ:
1 Կելտերը չափազանց հարուստ էին
Դեռ Ք.ա. 58թ.ին հռոմեացիներն ու կելտերը միմյանց հետ խաղաղ ապրում էին ու հարգում միմյանց սահմաննները: Սակայն Կեսարի կառավարման ժամանակահատվածում ամեն ինչ կարծես սկսեց այլ հունով ընթանալ, և սա պատահական չէր, չէ որ կելտերը բավականին հարուստ էին: Գալլերի հետ պատերազմը Հուլիոս Կեսարի թերևս ամենամեծ ռազմական ձեռքբերումն է, որում Կեսարը կելտական ցեղերի դեմ հաղթանակ տանելով ընդլայնում էր կայսրության սահմանները: Կեսարն իհարկե ասում էր, թե պատերազմները, որ նա տանում է, ուղղակի բարբարոսներին իրենց նվաճողական նկրտումներից հետ մղելու համար են, այն ինչ պատմաբանները կարծես թե այլ բան են բացահայտում:
Այս ցեղերից մեկը` Հելվետիի ցեղն էր, որը բնակվում էր Ալպերում: Նրանք ցանկանում էին գաղթել Ֆրանսիա կեսարի հովանավորչությամբ, սակայն երբ նա մերժեց, նրանք որոշեցին անցնել գալլերի տարածքներով:
Կեսարը հայտարարեց, թե Հռոմը պետք է պաշտպանի կելտերին, ովքեր այդ ժամանակ արդեն Ֆրանսիայում էին: Իր այդ «պաշտպանող» քաղաքականությամբ նա տարբեր ցեղերից քառորդ միլիոն մարդ կոտորեց, մինչև որ դրանք ի վերջո ամբողջովին անհետացան, իսկ գալլերի հողերն անցան հռոմեացիներին: Կասեք, թե ի՞նչ կապ ունի սա կելտերի հարստության հետ: Ամեն ինչ շատ հեշտ է: Կեսարը քաղաքական գործիչ էր, ով սննկացման եզրին էր: Նա գիտեր, որ կելտ-գալլերին նվաճելով` նա կկարողանա թե՛ մեծացնել կայսրության տարածքները, և թե՛ նվաճել այդ տարածքնենրում գտնվող ոսկու գրեթե 400 հանքերը: Հենց գալլերի հողատարածքների ոսկու հանքերի նվաճումներից հետո էր, որ Հռոմը հատեց իրենց ոսկեդրամները հատեց: