Tert.am-ը գրում է.
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի հարցով հանձնաժողովի աշխատանքներին՝ նշեց, թե հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ։
Ըստ նրա, հաշվարկներ են իրականացվում, և հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ հանձնաժողովը կավարտի աշխատանքները: Նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում է։
«Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է։
Կամո Արեյանը հավելեց, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ